Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը ոչ վաղ անցյալում լրագրողներին վստահեցրել էր, որ Instagram-ի իր էջում չի կատարում գովազդային գրառումներ, և որ իր երկրպագուներին պատմում է բացառապես այն ապրանքների մասին, որոնք ընտրում է անձամբ։
Եվ ամեն դեպքում նա ստում է, ինչ մասին վկայել է մամուլում հայտնված տեղեկատվությունը։ Օրինակ՝ Քենդալ Ջենները կամ նրա քույրերը իրենց էջերում մեկ գրառման համար գովազդատուներից կարող են ստանալ մինչև 400.000 դոլար։ Ինչո՞ւ են ապրանքանիշները վճարում նման գումարներ։
Ակնհայտ է, որ ներկայումս նման գովազդն իսկապես շատ ավելի արդյունավետ է՝ համեմատած մյուս եղանակների հետ՝ հաշվի առնելով Instagram-ում աղջիկներին հետևողների թիվը (Քենդալ ու Քայլի կրտսեր քույրերն ունեն ավելի քան 50 միլիոն բաժանորդ)։
Մարքեթինգի ինդուստրիայի ինսայդերը, որի անունը չի հրապարակվում, հայտարարել է, որ ավելի վաղ իրենք գովազդ էին գնում պարբերականներում ու հեռուստատեսությունում, իսկ այժմ 400.000-ով գնում են Instagram-ում Քարդաշյանների գրառումները։ Նրա խոսքերով՝ հանրահայտ ընտանիքն ավելի հաճախ գովազդում է հագուստ և կոսմետիկա, և բոլոր գործարքները վերահսկում է Քրիս Ջենները։
Նա հավելել է, որ Քիմ Քարդաշյանը հետևում է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի խոսքերին, Instagram-ում գովազդային առևտուրն իրականացնում է ինքնուրույն և մեկ գրառման համար խնդրում է մոտ 200.000 դոլար։




















































