ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձագետներն ուսումնասիրում են նոթբուքերը, որոնք կապ ունեն Բրյուսելում ահաբեկչությունների իրագործման կասկածյալների հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ կառավարական աղբյուրին։
Գործակալության հաղորդմամբ՝ նոթբուքերն ԱՄՆ են տեղափոխվել ուրբաթ։
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Բելգիայի իշխանությունները դիմել են ԱՄՆ կառավարությանը ահաբեկչությունների հետաքննությանը հավելյալ օգնություն ցուցաբերելու խնդրանքով։










































