ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին նամակ են հղել, որում պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել պատասխանը՝ կապված Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակման հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նամակում նշվում է, որ թեստային արձակումներում գործի են դրվել հրթիռներ, որոնք ունակ են կրելու մարտական լիցք, դրանով իսկ խախտվում է ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևը, որն ընդունվել է անցած տարի։
Նամակում նշվում է, որ անհրաժեշտ է «պատշաճ պատասխան» տալ այդ արձակումներին։
Իրանի զինված ուժերը 2 օր՝ մարտի 8-ին և 9-ին, անցկացրել են բալիստիկ հրթիռների թեստային արձակումներ։






































