Ռուսաստանը, հրաժարվելով մասնակցել միջուկային անվտանգության գագաթնաժողովին, մեկուսացրել է իրեն այդ հարցի քննարկման հնարավորությունից՝ լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի համար այդ մերժումը կարևոր բաներ քննարկելու կորսված հնարավորություն է։ Այն ամենը, ինչ նա անում է, մեկուսացնում է իրեն նման թեմաների քննարկումից»,- ասել է Ռոդսը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը շարունակում են միջուկային անվտանգության հարցերով համագործակցությունը։ Նրա խոսքով՝ «դա շատ կարևոր է»։
«Աշխարհի համար կարևոր է տեսնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համագործակցում են»,- ասել է նա։
Միջուկային անվտանգության գագաթնաժողովը կանցակցվի Վաշինգտոնում՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը։






































