Ամերիկյան «The Amazing Race» հեռուստանախագծի թիմը ժամանում է Հայաստան, որպեսզի նկարահանի ռեալիթի շոուի հերթական թողարկումը: Դա հեռուստածրագրի առաջին այցն է Հայաստան, հայտնում է aspekty.net-ը:
«The Amazing Race»-ը հեռարձակում է ամերիկյան CBS հեռուստաալիքը: Շոուն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2001 թվականին: Վերջին 26-րդ թողարկումը դիտել է ավելի քան 7.49 միլիոն հանդիսատես:









































