Մարտի 29-ին 69 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհի Փաթի Դյուքը, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Դյուքն իր կարիերան սկսել է որպես հեռուստասերիալի դերասանուհի: 1959 թվականին նա դեր է ստացել Ուիլյամ Գիբսոնի «Հրաշք գործողը» ֆիլմում, որտեղ խաղացել է կույր ու համր աղջկա՝ Հելեն Քելերի դերը: 1962 թվականին պիեսը էկրանավորվել է և դերասանուհուն բերել «Օսկար» «Երկրորդական լավագույն դերակատարում» անվանակարգում: Այդ դերի համար նա ստացել է նաև Ոսկե գլոբուս:
1963 թվականին Դյուքը դարձել է իր սեփական հեռուստաշոուի հաղորդավարուհի: Այնուհետև զբաղվել է երաժշտությամբ: Նրա ամենահայտնի հիթերից մեկը Dona Dona (1968) երգն է: «Ես Նատալին եմ» կատակերգությունում մասնակցությունը նրան բերել է երկրորդ «Ոսկե գլոբուսը»:
1970-ականներին դերասանուհին հիմնականում նկարահանվել է հեռուստաֆիլմերում և սերիալներում ու ստացել երեք «Էմմի»: Դյուքը նաև գրել է երկու ինքնակենսագրական գրքեր:











































