Crazybaby ստարտափը վաճառքի է հանել նոր ճախրող Bluetooth-դինամիկ՝ Mars, հայտնում է hitech.vesti.ru-ը: Ֆուտուրիստական այդ սարքը բաղկացած է երկու մասից՝ զուգահեռանիստ-հիմքից, որը ծառայում է որպես հրամանային բլոկի ու ենթաբուֆերի, և «թռչող ափսեից», որը սև գլանակից 5-10 սմ բարձրության վրա օդում կախված մնալով տարածական ձայներ է արձակում ներդրված բարձրախոսներից:
Ինչպես գրում է Բրայան Կլարկը The Next Web–ից, այդ «թռչող» տնակը ստեղծվել է ոչ միայն գեղեցկության համար, այլև ձայնը չաղավաղելու նպատակով, քանի որ Marsi-ի վերին մասը չի կպչում ներքևի մասին:
Փակ տարածքներում ձայնի որակը լավ է, բայց դրսի համար այն առայժմ ցածր է: Mars-ը նաև հաշվի է առնում սմարթֆոնի հեռավորությունը բարձրախոսներից և ավտոմատ կարգավորում է ձայնի ուժգնությունը:








































