Իրանի պատվիրակությունը կմասնակցի Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի բանակցություններին, որը տեղի կունենա Չինաստանում ապրիլի 17-ին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին:
Պատվիրակությունը կգլխավորի Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն, ով կշարունակի պնդել Իսլամական Հանրապետության դիրքորոշումը այն մասին, որ նա մտադիր չէ սառեցնելու նավթի արդյունահանման ծավալները:
Աղբյուրը նաև հաստատել է ՕՊԵԿ-ի մնացած բոլոր անդամների մասնակցությունը բանակցություններին՝ ներառյալ Սաուդյան Արաբիայի:










































