Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Բախտից գոհ, բիզնեսից դժգոհ. 8 գործ դրած ու կորցրած գործարարը, միևնույն է, չի հանձնվում

«Միայն բախտավոր աստղի տակ ծնվելով հաջողակ բիզնեսմեն չես դառնա»: Իր բախտից գոհ, բիզնեսից դժգոհ 30-ամյա դաշտավանցի Սանասար Խաչատրյանն է: Ունի 5 զավակ և Հայաստանում բիզնես սկսելու ավելի քան 8 տապալած փորձ: Վճռել է, որ ամեն գնով բիզնես նախագծերից մեկը հաջողելու է. կարևոր շարժիչն ու մոտիվացնողը 5 զավակներն են:

Այժմ ամեն ինչ սկզբից։ Երեք տարի առաջ Սանասար Խաչատրյանը բարձրագույն կրթությունը արտասահմանում ստանալուց հետո որոշեց վերադառնալ Հայաստան։ Հորից ժառանգած այս հողակտորում տասնյակ տարիների գոյացրած ճահիճը որոշեց մաքրել, ձկնաբուծարան հիմնել:

Ջրօգտագործման անհրաժեշտ թույլտվությունն ստանալու խոստմամբ՝ ճահիճը մաքրել է, ձկնաբուծարանի կառուցապատումն իրականացրել, մանրաձուկ ձեռք բերել, մեծ ներդրումներ կատարել, բայց խոստացված փաստաթղթերն այդպես էլ չի ստացել:

Անհաջողության ալիքին չհարմարվելով՝ իրավիճակից դուրս գալու փորձ է արել: Նախկին ձկնաբուծարանի հարևանությամբ հիմնել է մեքենայի լվացման կետ, ավտոպահեստամասերի խանութ և բենզալցակայան: Անցել է ժամանակ՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, մեր հերոսի պնդմամբ, աչքը դրել է այս ամենի վրա: Վարկերի պատճառով բիզնեսն աճուրդի է հանվել:

Դռները կողպված են: Ավտոսպասարկման կետերից և ոչ մեկը չի գործում: Միայն պահեստամասերի խանութն են մեկ-մեկ բացում, այն էլ եթե գյուղացիներից մեկին ինչ-որ բան է պետք լինում:

Թե ինչու դեպքերն այսպես զարգացան և ամեն ինչ հասավ այս օրին, Սանասար Խաչատրյանի համոզմամբ՝ սկսեց այն ժամանակ, երբ Երևանում ամեն օր սկսեց գործել ավտոպահեստամասերի շուկան։ Առևտուրը կանգնեց, սնանկացումը դարձավ օրերի հարց:

Գործին նոր թափ հաղորդելու համար նոր ներդրում անելու իմաստ գործարարը չի տեսնում:

Ավտոլվացման կետն էլ անորոշ ժամանակով չի գործի: Սարքավորումները ժանգոտում են, կառույցը վերածվում է սարդերի բնակավայրի:

Երիտասարդ գործարարի ձախողած հաջորդ գործը լավաշի արտադրությունն է։ Արտադրամասը հիմնելիս մտածել է՝ քանի ձեռքերում ուժ կա, և ունի աշխատելու կորով, այս մի գործն էլ ձեռնարկի։ Ավաղ, այս փորձն էլ է ձախողել: Միջոցները քիչ էին, գործը գլուխ չեկավ:

Չգործող գարեջրատան տարածքում Սանասարը բացատրեց խնդրի բուն էությունը: Ասում է՝ բիզնես-վարկ տրամադրելու ժամանակ բանկը ծրագրով անհրաժեշտ գումարից ավելի քիչ է փող տալիս: Այդտեղից էլ սկսվում է թելը խճճվել:

Սանասարը սեփական մաշկի վրա է զգացել՝ ինչ ասել է սալի և մուրճի արանքում մնալ: Ապակե ջերմատուն ունի, բայց պոլիէթիլենային ջերմատան մեթոդով է փորձում բերք արտադրել: Աբսուրդն այստեղ գագաթնակետին է հասնում:

Ջերմատունը գազով ջեռուցելու հնարավորություն չունի, բայց համոզված է՝ խնդրին անհատական մոտեցմամբ լուծում տալը կարող է իրավիճակից ելք լինել:

Ծանր կացությունից դուրս գալու համար աջակցության կարիք ունի: Ուզում է թիկունքին պետության կամ կառավարության ուժը զգալ:

Անկախ բարդության աստիճանից: Դժվարությունից ելքը գտնելու է և շարունակելու է անկոտրում մնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում