Հարյուրավոր երիտասարդ արաբներ, ովքեր ապրում են Մոլենբեկ կոմունայում, SMS հաղորդագրություն են ստացել «Արևմուտքի դեմ պայքարելու» կոչով։ Այս մասին հայտնում է EUobserver-ն։
Նշվում է, որ հաղորդագրությունները տարածվել են հանգստյան օրերին։ Հաղորդագրությունները ստացվել էին փակ կանխավճարային հեռախոսահամարից։
Մոլենբեկը համարվում է Բրյուսելի ամենախնդրահարույց կոմունան, որի բնակիչների մեծ մասը ծագումով Մարոկկոյից են։ Դրա հետ են կապված շատ ահաբեկիչների անուններ, մասնավորապես՝ այնտեղ ապրել են Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչություններ իրականացրած 7 մահապարտներից 3-ը։












































