Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առա յության դեպքում կհաղորդվի լրացուցիչ»,-նշում են նախարարությունում:











































