Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա մրցաշրջանից: Ֆուտբոլիստը նշել է, որ թիմը պետք է հզորացնի կազմը:
«Գիտենք, որ դժվար է լինելու: «Արսենալ»-ը պետք է հզորացնի կազմը, եթե ցանկանում է պայքարել տիտղոսի համար: Հետաքրքիր կլինի տեսնել, թե որքան գումար կծախսեն ակումբները տրանսֆերների համար:
Բացի այդ, հաջորդ մրցաշրջանում Անգլիայում կաշխատեն ավելի շատ բարձրակարգ մարզիչներ: Նկատի ունեմ առաջին հերթին Պեպ Գվարդիոլային: Նա հաջողության է հասել ցանկացած ակումբում»,- Daily Mail-ը մեջբերում է Օզիլի խոսքերը:








































