Wednesday, 01 07 2026
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար

Կոնսենսուս իշխանության թելադրած պայմաններով

Հաջորդ երկուշաբթի օրը սկսվելիք ԱԺ քառօրյայում կտրվի նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման մեկնարկը: Իշխանությունները համարում են, որ իրենք արեցին ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ նախագծի քննարկումը ընթացել է շահագրգիռ տարբեր կողմերի տեսակետը և դիրքորոշումը լսելով:

Խորհրդարանում երկու քննարկում եղավ, որին մասնակցում էին ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք կարողացան ասել, թե ինչը չի բավարարում իրենց այս նախագծում, ինչը իրենք կցանկանային փոխել կամ ավելացնել: Նախագիծը քննարկվել է նաև արտախորհրդարանական ֆորմատով և դարձյալ լայն լսարանի մասնակցությամբ: Իշխանությունները նախագիծը ուղարկել են Վենետիկի հանձնաժողով և ունեն այդ հանձնաժողովի փորձագետների դիրքորոշումը: Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպել և իրենց մտահոգությունները կիսել են նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Էլ ինչ է պետք, որ քննարկումը համարվի ամբողջական:

Խորհրդարանական քննարկումների ընթացքում իշխանությունները ցույց կտան, որ իրենք որոշ հարցերի շուրջ պատրաստ են գնալ փոխզիջման, և ինչ-որ զիջումներ կանեն քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը, բայց իրենց համար սկզբունքային և կարևոր հարցերում, բնականաբար, ոչ մի զիջում չի լինի, և օրենքը կընդունվի այնպես, ինչպես ներկայացված է նախագծում: Սկզբունքային ասելով՝ նկատի ունենք Հայաստանը 13 ընտրատեղամասերի բաժանելն ու այդ տեղամասերում ռեյտինգային քվեարկության կազմակերպումը, ինչպես նաև ընտրության մասնակիցների ցուցակների հրապարակումը: Այս հարցերում զիջում չի լինի, և իշխանությունները չեն հրաժարվի ոչ ռեյտինգային քվեարկությունից, ոչ էլ կհամաձայնեն ցուցակները հրապարակել:

Բայց որոշ մանր և ոչ այնքան սկզբունքային զիջումներ կարող են լինել: Օրինակ՝ որոշակի զիջում տեղի կունենա ընտրատարածքներում մամուլի ներկայացուցիչների ներկայացվածության սահմանափակման հարցում: Իշխանությունները պատրաստվում են նախագծում կատարել փոփոխություն և թույլ տալ, որ յուրաքանչյուր լրատվամիջոց կարողանա Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել ընտրությունները լուսաբանող մինչև 50 լրագրող:

Ընդ որում՝ սահմանվելու է, որ այդ լրատվամիջոցը պետք է ստեղծված լինի և գործի ընտրություների օրվանից առնվազն մեկ տարի առաջ: Սա արվում է նրա համար, որ ընտրություններից օրեր առաջ քաղաքական ուժերը չգրանցեն լրատվամիջոցներ և լրագրողի անվան տակ իրենց ներկայացուցիչներին չկցեն ընտրատեղամասերին: Անկեղծ ասած՝ սա այնքան էլ մեծ զիջում չէ, և այս հարցի շուրջ բարձրացված աղմուկը խիստ արհեստական էր, ուռճացված, որովհետև ոչ մի քաղաքական ուժ այդքան հնարավորություն չունի 2 հազար մարդ ընտրության օրը վարձել ընտրատեղամասերում ներկայություն ապահովելու համար, մանավանդ որ՝ օրենքը թույլ է տալու, որ յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենա 2-ական վստահված անձ:

Ներկայացված նախագծում թույլատրվում է մեկ վստահված անձի ներկայություն, սակայն նախագծի հեղինակները, որպես քաղաքական կուսակցությունների նկատմամբ բարի կամքի դրսևորում մտադիր են այդ թիվը կրկնապատկել, մանավանդ որ՝ կուսակցությունները իրավացիորեն նշում են, որ եթե նախկինում մեկ վստահված անձ ուներ կուսակցությունը, մեկ վստահված անձ էլ ուներ կուսակցության կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուն: Այդ որ կուսակցությունն է, որ Հայաստանի 2 հազար ընտրատեղամասերում կարող է ապահովել 2 վստահված անձ, և դրան էլ գումարած կարողանա լրագրողի անվան տակ ունենալ ևս մեկ ներկայացուցիչ: Նկատի ունենանք, որ խորհրդարանական խմբակցություններից շատերը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ նույնիսկ իրենց հանձնաժողովի տեղերը չկարողացան լրացնել:

Ինչ վերաբերում է ցուցակները հրապարակելու պահանջին, որը ընդդիմությունը խիստ սկզբունքային է համարում, ապա մեր տեղեկություններով՝ իշխանությունները սպասում են այս հարցի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եզրակացությանը, որը պետք է հրապարակվի ապրիլի կեսերին, ճիշտ այն ժամանակ, երբ օրենքի նախագիծը կգտնվի քննարկման թեժ շրջանում: Իշխանություններին հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները միանշանակ չեն պնդելու ցուցակների հրապարակայնացումը և կոչ են անելու գտնել փոխզիջումային լուծում, որպեսզի կուսակցությունների ներկայացուցիչները կարողանան ծանոթանալ այդ ցուցակներին: Թե ինչ պետք է հասկանալ «ծանոթանալ» բառի տակ, դժվար է հասկանալ, բայց իշխանությունները օրենքում կֆիքսեն դրույթ, որ ցանկության կամ բողոքի առկայության դեպքում, բողոքող կողմին հնարավորություն կտրվի ծանոթանալ ընտրությանը մասնակցածների ցուցակին:

Թեև ռեյտինգային ընտրությունները կպահպանվեն, սակայն որոշ չափով կսահմանափակվի տարածքային ընտրացուցակում ընդգրկվող պատգամավորների թիվը՝ ներկա 20-ի փոխարեն այն կարող է դառնալ 10: Այս փոփոխություններից հետո իշխանությունները կարող են արձանագրել, որ իրենք հաշվի են առել ինչպես միջազգային փորձագետների, այնպես էլ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների առաջարկները, և արդյունքում ընդունվել է փոխզիջումային մի տարբերակ: Դե փոխզիջումն էլ դրանով է փոխզիջում, որ չի բավարարում կողմերից որևէ մեկին, բայց մյուս կողմից կոնսենսուս է կողմերի միջև, կոնսենսուս իշխանության թելադրած պայմաններով:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում