Մարտի 28-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում պահանջագիր է հայտնվել «ուկրաինական տարածքով ՌԴ ուղեծրային տիեզերական սարքերի թռիչքի համար վճարի գանձման» անհրաժեշտության մասին, հայտնում է vchaspik.ua-ն:
Համաձայն այդ տեղեկատվության` եթե Կրեմլը հրաժարվի տվյալ պայմանը կատարելուց, ապա առաջարկվել է «ձերբակալել ռուսական գույքը և վերացնել որպես մաքսանենգություն»:
Ինչպես հայտնի է դարձել, առայժմ պահանջագիրն աջակցել է 2 մարդ, որոնցից մեկը դրա հեղինակ Մաքսիմ Կովալևիչն է:









































