ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը նախընտրական արշավին ակտիվ մասնակցություն կցուցաբերեն և կաջակցեն Դեմոկրատական կուսակցությունից ցանկացած թեկնածուի, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, հայտնում է RIA Novosti-ն:
«Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի երաշխավորվի, որ ԱՄՆ հաջորդ նախագահը լինի դեմոկրատ: Ահա թե ինչու արժե սպասել, որ նախագահը և փոխնախագահը ակտիվորեն կմասնակցեն նախընտրական արշավին: Ցանկացած դեպքում, դա լինի սենատոր Սանդերսը կամ նախկին պետքարտուղար Քլինթոնը»,- ասել է նա:







































