ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքում կրակոցներ են հնչել: Ոստիկանությունը տարհանել է Կոնգրեսի շենքը, տեղեկացնում է Associated Press-ը:
Կրակոցների մասին լուրից հետո Սպիտակ տունը նույնպես շրջափակվել է:
Նախնական տվյալներով՝ կրակոցները հնչել են Կապիտոլիումի զբոսաշրջային կենտրոնում:
Ներկա պահին կրակոցների պատճառը հայտնի չէ, տուժածների մասին տեղեկություններ չկան:










































