«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջեյմս Միլները հայտարարել է, որ մտածում է Անգլիայի հավաքականի կազմում ելույթներն ավարտելու մասին:
«Միջազգային կարիերան ունի իր դրական ու բացասական կողմերը: Հաջորդ մրցաշրջանի սկզբին մարզիչի հետ կքննարկենք: Ես չեմ ուզում զբոսաշրջիկի կարգավիճակով ճանապարհորդել աշխարհում՝ միևնույն ժամանակ չունենալով նշանակալի դեր ազգային հավաքականի կազմում: Ես էլ եմ ցանկանում իմ ներդրումն ունենալ:
Եթե մարզիչը վստահի ինձ, հրաշալի է: Եթե նա չվստահի ինձ, ապա ավելի լավ է՝ տեղս զիջեմ երիտասարդներին»,- «Goal.com»-ի հետ զրույցում ասել է Միլները:
Նշենք, որ Անգլիայի հավաքականի կազմում Միլներն անցկացրել է 57 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:







































