Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Եդինայա ՀՀԿ

Մարտի 24-ին ՀՀԿ գործկոմի նիստում կայացվել էին երեք որոշումներ, որոնցից Հայաստանի հասարակության ուշադրությանն առանձնապես արժանացավ մեկը՝ ՀՀԿ-ի քաղաքական կամ կուսակցական դպրոց բացելու որոշումը: Մինչդեռ, այսպես ասած՝ իշխող կուսակցությունը կայացրել էր մեկ այլ որոշում, որը առաջին հայացքից լինելով ոչ այնքան հնչեղ՝ այնուհանդերձ, պարունակում է բավականին նուրբ քաղաքական շերտեր:

ՀՀԿ-ն որոշել է ստեղծել արտաքին կապերի հանձնաժողով, որի առանցքային նպատակը, ըստ ՀՀԿ խոսնակի, «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ հարաբերությունների խորացումն է:

Թվում է, թե գործ ունենք սովորական ներկուսակցական կամ միջկուսակցական գործակցության փորձի հետ, սակայն իրավիճակը ավելի ուշագրավ է: ՀՀԿ-ն Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ է: Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ մեկնել էր Բրյուսել՝ այս կուսակցության գագաթնաժողովին մասնակցելու համար: Եվ ահա, Սարգսյանի վերադարձից հետո ՀՀԿ-ն կայացնում է «Եդինայա Ռոսիայի» հետ հարաբերությունները խորացնելու կառույց ստեղծելու մասին որոշում:

Իհարկե, սա կոչվում է արտաքին կապերի հանձնաժողով, այսինքն՝ ոչ միայն «Եդինայա Ռոսիայի», այլև տարբեր այլ կուսակցությունների, սակայն հատկանշական է, որ ՀՀԿ խոսնակը որոշումից հետո խոսում է հենց «Եդինայա Ռոսիայի» հետ գործակցության առանցքայնության մասին:

Ինքնին հասկանալի է, որ ՀՀԿ-ն չէր կարող «Եդինայա Ռոսիային» անդամակցել ԵԺԿ-ի օրինակով. լիովին տարբեր ֆորմատներ են, տարբեր իրողություններ: Միաժամանակ, անհեթեթ կլիներ ստեղծել հատուկ «Եդինայա Ռոսիայի» հետ գործակցության հանձնաժողով, այսինքն՝ հանձնաժողովի անունը դնել հենց այդպես: Հետևաբար մնում է ստեղծել արտաքին կապերի հանձնաժողով, որը, սակայն, իրականում լինելու է հենց «Եդինայա Ռոսիայի» հետ հարաբերությունների խորացման հանձնաժողով:

Մնում է հասկանալ, թե ինչն է դրա պատճառը՝ ընտրություններից առաջ ՀՀԿ-ն կարիք ունի Ռուսաստանին հավատարմության առավել ցցո՞ւն երդումների, որոնցից մեկն էլ այս հանձնաժողովն է, հատկապես այն ֆոնին, երբ Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն մնացել են արևմտյան տնտեսական աջակցության հույսին, թե՞ Ռուսաստանը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասով, այնուհանդերձ, կարիք է զգացել լրացուցիչ լծակներ ձեռք բերել Հայաստանի իշխանության գործողությունները վերահսկելու մասով, և ՀՀԿ-ի նոր հանձնաժողովը լինելու է այդ լծակներից մեկը:

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ԵԺԿ անդամ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի գագաթնաժողովից հետո կայացնում է մի որոշում, որն, ըստ էության, այլ բան չէ, քան յուրօրինակ «անդամակցում» «Եդինայա Ռոսիային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում