Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի կարծիքով` «զինագործներ»-ը դեռ կարող են պայքարել Անգլիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:
Արսեն Վենգերի սաները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը` զիջելով առաջատար «Լեսթեր»-ին 11 միավոր: Անգլիայի ընթացիկ առաջնության շրջանակներում լոնդոնցիներին մնում է անցկացնել 8 խաղ, իսկ «Լեսթեր»-ին` 7:
«Չեմ կարծում, թե «Լեսթեր»-ին հասնել անհնարին է: Չնայած այն հանգամանքին, որ մնում է միայն մի քանի խաղ, այդ թիմին դիմակայություններ են սպասվում մեծագույն ակումների հետ: Ինչ վերաբերում է մեզ, ապա ոչ մի դեպքում չպետք է միավորներ կորցնենք:
«Արսենալ»-ը «Լեսթեր»-ին հասնելու հնարավորություն ունի: Իհարկե, հույս ունենք նաև, որ «Լեսթեր»-ը սխալներ թույլ կտա»,- Sky Sports-ը մեջբերում է Օզիլի խոսքերը:







































