Իշխանությունը ընդդիմադիրներին առաջարկել էր 4+4+4 ձևաչափով ԸՕ վերաբերյալ առաջարկները գրավոր ներկայացնել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց գրավոր առաջարկները, և այն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կամ ՀԿ-ների ցանկը, ովքեր պետք է մասնակցեն քննարկումներին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած հարց քննարկել:
«Կարևորը քարացած ձևաչափերը չեն: Կարևորը ցանկությունն է առկա խնդիրները քննարկելով՝ փորձել գտնել լուծումներ,- նշեց Ա. Վարդանյան: – Եթե կա այդ ցանկությունը, ոչ թե ուղղակի ուլտիմատումների ձևով ներկայացված պահանջներ, ապա արդյունք կլինի: Եթե քննարկում են կազմակերպում վերջնականապես ներկայացնելու իրեց ուլտիմատումները, ապա դա լուրջ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:












































