Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը 8-րդ անգամ պապիկ է դարձել։
Նրա դուստրը՝ Իվանկան, երրորդ երեխան է լույս աշխարհ բերել՝ հայտնում է Vanity Fair-ը։ Տղային անվանել են Թեոդոր Ջեյմս։
Իվանկան արդեն սոցցանցերում տարածել է որդու լուսանկարը։
Թրամփը դեռ հրապարակայնորեն չի արձագանքել նոր թոռան լույս աշխարհ գալուն։










































