Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախօրեին դիմել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին 4+4+4 ձևաչափով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ անցկանցելու վերաբերյալ:
Իշխանափոխության երրորդ փորձը նախաձեռնած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մերժում է «հանցագործի հետ նույն սեղանի շուրջ նստելու գաղափարը։ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ դա պարզապես կնշանակի գործընթացի լեգիտիմացում։ Մինչդեռ «Նոր Հայաստան»-ի մաս կազմող «Ժառանգությունը», թեպետ պաշտոնական առաջարկ առայժմ չի ստացել, չի բացառում մասնակցությունը: