Thursday, 02 05 2024
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների

Ցմահ ազատազրկվողների տարիքային շեմի բարձրացումը միակ հումանիստական քայլը կլինի. իսկ Պերմյակո՞վը

Քրեական նոր օրենսգրքի նախագծի 74-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է վերանայել ցմահ ազատազրկման դատապարտվողների տարիքային շեմը։ Մասնավորապես, գործող օրենսգրքով սահմանվում է, որ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանք կատարելիս 18 տարին չլրացած անձինք: Իսկ նոր օրենսգրքով սահմանվում է, որ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանք կատարելու պահին 21 տարին չլրացած անձինք:

Այս դրույթի փոփոխությունը մտահոգության տեղիք է տվել մի շարք իրավաբանների ու փաստաբանների շրջանում։

Մասնավորապես, նախօրեին փաստաբան Հայկ Ալումյանն էր կարծիք հայտնել, որ ցմահ ազատազրկման համար տարիքային շեմի բարձրացումը արդարացված չէ։ Փաստաբանը օրինակ էր բերել Պերմյակովին, որ եթե այս դրույթն ընդունվի, ապա Պերմյակովն այլևս ցմահ չի ազատազրկվի: Ալումյանը նաև կարծիք էր հայտնել, որ ինքը վախենում է, թե մեկ այլ ստվերային պատճառ կա, որի մասին իրենք ոչ գիտեն, ոչ էլ այդ մասին ասվելու է:

Իրավապաշտպան, «Հելսինկյան» կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ նմանատիպ մոտեցումները կարծրատիպային են։ Այս դրույթը պետք է փոփոխվեր և փոփոխվել է։ «Այդ մտահոգույթունները կային նաև այն ժամանակ, երբ վերացվում էր մահապատիժը, բայց դրանք արդարացված չեն։ Մարդկանց մեջ արմատացած կարծիք կա, որ ինչքան խիստ լինի պատիժը, այնքան քիչ կլինեն հանցագործությունները։ Բայց հստակ վիճակագրություն կա, որ պատժի խստությունը չի նպաստում հանցագործությունների պակասեցմանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ այս դրույթը գործում է եվրոպական մոտ 10-12 երկրներում, որտեղ ևս ցմահ ազատազրկման կարող են դատապարտվել միայն 21 տարին լրացած անձինք։

«Հայաստանը եվրոպական մի շարք երկրների համեմատ՝ ամենաշատ ցմահ դատապարտյալներն ունի, երկրներ կան, որտեղ ցմահ ազատազրկում չկա։ Այսինքն՝ դա բացարձակապես պայմանավորված չէ հանցագործությունների աճով»,- նկատեց Իշխանյանը։

Նկատենք, որ Հայաստանում ցմահ ազատազրկվածների մեծ մասը զինծառայողներ են, ովքեր բանտում հայտնվել են բանակային դեպքերի արդյունքում։ Իշխանյանի խոսքով՝ ինքը չի ասում, որ նրանց չպետք է պատժել։ Պետք է պատժել, բայց ոչ ցմահ։

«Մենք հիմա տեսնում ենք, որ ցմահների գործերը լուրջ խնդիր ունեն։ Նրանց մեծ մասը ենթակա չէր ցմահ ազատազրկման։ Նույն Մատաղիսի դեպքը վերցնենք. եթե նրանք չարդարացվեին, կստացվեր, որ 3 անմեղ երիտասարդ ցմահ կդատապարտվեին։ Ես կարող եմ ցմահների մի քանի գործեր ևս բերել, որոնք լուրջ կասկածների տեղիք են տալիս։

Ես կարծում եմ, որ այս դրույթը քրեական օրենսգրքի նախագծում շատ կարևոր, միակ հումանիստական դրույթն է, որը ենթակա չէ վերանայման։ Վերանայումը կլինի ոչ միայն հետընթաց, այլև կնշանակի, որ մենք դեռևս գտնվում ենք դաժան հասարակության մտածողության պայմաններում»,- իր կարծիքը հայտնեց Ավ. Իշխանյանը։

Իրավապաշտպանը կարծում է, որ միայն մեկ օրինակով՝ Պերմյակովի օրինակով չի կարելի մարդկանց ճակատագրերի հետ խաղալ։ «Դե, եթե ասում ենք Պերմյակովը, ապա բերեք մահապատիժը վերանայենք։ Սա նույն հարթության մեջ է։ Այսինքն՝ մի դեպքով որոշել պատիժը խստացնել անթույլատրելի է»,- ասաց Իշխանյանը։

Նշենք, որ եթե քրեական օրենսգրքի նախագիծն ընդունվի և առաջարկվող դրույթը հաստատվի, ապա հնարավոր է՝ ցմահների մի շարք գործեր, մասնավորապես՝ զինվորական հանցագործությունների համար դատապարտվածների գործերը, վերանայվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում