Ռուսական էստրադայի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովը դարձել է գոթ` հրաժարվելով փայլից և շքեղությունից: Նա իր նոր կերպարը կցուցադրի ռեժիսոր Ֆրանկո Դրագոնի «Ես» շոուի պրեմիերային, հայտնում է vchaspik.ua-ն:
Լեգենդար ռեժիսորը ստիպել է երգչին նիհարել 20 կիլոգրամ, այնպես որ նրա երկրպագուհիները հիացած կմնան: Նրա նոր կերպարը երկրպագուներն անվանել են գոթական, քանի որ Կիրկորովը հագել է սև-սպիտակ հագուստներ և զարդարվել շղթաներով ու խաչերով:













































