Տարեց կուբացի Իլեանա Յարսան, որն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրել է Հավանայի իր տուն, պատասխան է ստացել Օբամայից: Այս մասին գրում է The Charlotte Observer-ը:
Նրա նամակն առաջիններից է երկար ժամանակ անց ԱՄՆ-ից ուղիղ Կուբա ուղարկվածներից՝ երկու երկրների միջև փոստային հաղորդակցության վերականգնման շնորհիվ:
76-ամյա Յարսան Օբամային հրավիրել է մեկ բաժակ թունդ սուրճ խմելու իր տանը՝ նշելով, որ «ոչ այնքան շատ կուբացիներ են ցանկանում հանդիպել անձամբ նախագահի հետ»:
Օբաման պատասխան նամակում կուբացի կնոջը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ «հուսով է՝ ինքը ժամանակ կունենա մեկ բաժակ սուրճ խմելու» կիրակի Հավանա իր այցի ընթացքում:
ԱՄՆ-ի և Կուբայի միջև ուղիղ փոստային հաղորդակցությունն ընդհատվել է կղզում 1959թ. հեղափոխությունից կարճ ժամանակ անց, նախքան փոստային հաղորդակցության վերականգնումը նամակներն ուղարկվել են երրորդ երկրների միջոցով:














































