Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցավագին է տանում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյունխենի «Բավարիա»-ից կրած պարտությունը:
«Կգերադասեի պարտվել 0:5 հաշվով, քան այսպես: Ցավալի է այս ձևով բաց թողնել հաղթանակը: Մենք ինքներս մրցակցին նվիրեցինք հաղթանակը:
Իհարկե, «Բավարիա»-ն հզոր ակումբ է: Այն ուժեղագույնն է Եվրոպայում: Բայց մենք թույլ տվեցինք կոպիտ սխալներ»,- Football Italia-ն մեջբերում է Պոգբայի խոսքերը:








































