Ավստրալիայում հայտնվել է պիցցայի ռոբոտ-առաքիչ։ Քառանիվ ռոբոտը կարող է մինչև 20 կմ/ժամ արագություն զարգացնել։ Այն ծրագրված է մայթերով ու հեծանվային երթուղիներով շարժվելու համար։
Ռոբոտը կարող է ինքնուրույն գտնել պատվիրատուի տունը և հասնել նրան GPS-նավիգացիոն համակարգի օգնությամբ։ Անցորդներից խուսափելու և տարբեր խոչընդոտները հաղթահարելու հարցում նրան օգնում են բազմաթիվ լազերային սենսորները։ Պիցցան առաքման ժամանակ կգտնվի տաքացուցիչով հատուկ հատվածում։
Ռոբոտի ժամանումից հետո գնորդը պետք է համապատասխան գումարը տեղավորի նախատեսված հատվածում և հավաքի ծածկագիրը, որը ստացել է պատվեր կատարելիս։ Դրանից հետո ռոբոտը բացում է բեռնամասն ու թույլ տալիս այնտեղից վերցնել պատվերը։
Ռոբոտի սռեղծման համար ընկերությունն աշխատել է ընդամենը 1 տարի։
















































