Rolling Stones-ի կիթառահար Քիթ Ռիչարդսը վաճառում է Նյու Յորքի Մանհեթենում իր տունը 12,2 մլն դոլարով: Այս մասին գրում է The Real Deal-ը:
Բնակարանը գտնվում է 1929 թ. արտ-դեկո ոճով կառուցված շենքում: Այն ունի 4 ննջասենյակ, նույնքան լոգասենյակ, ճաշասենյակ, 3 դարավանդ, գրադարան, բրոնզե կողաբազրիքներով սանդուղք: Ներքին հարդարանքը չեզոք տոների է: Մի քանի տարի առաջ բնակարանը վերանորոգվել է:
Կիթառահարն այդ անշարժ գույքը ձեռք է բերել 2014 թ. 10,5 մլն դոլարով, նշում է պարբերականը:







































