Շարունակվում է Եվրոպայի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունը։ Դորտմունդի «Բորուսիա»-ն Լոնդոնում նույնպես առավելության հասավ «Տոտենհեմ»-ի նկատմամբ։
Հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում։ Մխիթարյանի արդյունավետ փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։
Այսպիսով՝ դիմակայության արդյունքում «Բորուսիա»-ն «Տոտենհեմ»-ի նկատմամբ առավելության հասավ 5։1 հաշվով։
«Տոտենհեմ» – «Բորուսիա»՝ 1։2
0։1, 0։2 Օբամեյանգ (21′, 71′), 1:2 Սոն (74′)








































