Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը մարտի 19-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Զարիֆը նախ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, այնուհետև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն թուրք-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։







































