Ցյուրիխի համալսարանի գիտնականները մեկրոպեանոց տեսահոլովակ են հրապարակել, որում ցուցադրել է մեկ օրվա ընթացքում Երկրի վրա բոլոր ինքնաթիռների տեղաշարժը: Նշվում է, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում կատարվում է 102 հազար թռիչք։
Տեսանյութում նկատելի է՝ ինչպես է փոխվում այս կամ այն տարածաշրջանի վրայով թռչող օդանավերի թվաքանակը՝ կախված օրվա ժամից: Երևում է, որ ավելի շատ օդանավեր են վայրէջք կատարում և մեկնում Եվրոպայից:









































