Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն Հոլանդիայի և Ռուսաստանի ընտրանիների դեմ ընկերական հանդիպումներին:
Դարպասապահներ` Ուգո Լյորիս, Սթիվ Մանդանդա, Բենուա Կոստիլ
Պաշտպաններ` Լյուկ Դինյե, Պատրիս Էվրա, Կրիստոֆ Ժալե, Լորան Կոսյելնի, Ժերեմի Մաթյո, Բակարի Սանյա, Մամադու Սախո, Ռաֆա Վարան
Կիսապաշտպաններ` Յոհան Կաբայ, Լասանա Դիարա, Ն՛Գոլո Կանտե, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո
Հարձակվողներ` Կինգսլի Կոման, Անդրե-Պյեր Ժինյակ, Օլիվյե Ժիրու, Անտուան Գրիզման, Անտոնի Մարսիալ, Դիմիտրի Պայե










































