Ուղևորների քվեարկության հիման վրա Skytrax կայքի կողմից կազմվող վարկանիշային աղյուսակում 4-րդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն օդանավակայան է ճանաչվել Սինգապուրի Չանգի միջազգային օդանավակայանը։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Հարավային Կորեայի Ինչհոն օդանավակայանը, որին հավանություն է տվել ավելի քան 50 մլն ուղևոր։ Երրորդ հորիզոնականում է Մյունխենի միջազգային օդանավակայանը։
Թոփ տասնյակում են հայտնվել ավիահանգույցներ, որոնք գտնվում են Տոկիոյում, Հոնկոնգում, Ցյուրիխում և Լոնդոնում։









































