«2012թ. կառավարության որոշմամբ Ծաղկահովիտ համայնքում վթարային շենքերը պետք է նորոգվեին և հատկացվեին երկրաշարժից տուժած և սոցիալապես անապահով ընտանիքներին: Սոցիալապես անապահով եմ, և ունեմ ի ծնե հաշմանդամ երեխա, բազմիցս դիմել եմ մարզպետարան, գյուղապետարան, քաղաքաշինության նախարարություն՝ բնակարանի հարց լուծելու խնդրով»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում պատմեց Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Արայիկ Սարդարյանը:
Նրա խոսքով՝ նախատեսված շենքի բնակարաններն արդեն հատկացվել են տարբեր անձանց, սակայն իրեն խաբել են և բնակարան չեն հատկացրել: Արայիկ Սարդարյանն իր ընտանիքի հետ այսօր կառավարության շենքի առջև բողոքի ձայնն էր բարձրացրել՝ պահանջելով լուծել իր բնակարանի հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































