Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին և նրան ուղեկցող անձանց։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցությունը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկայումս տիրող իրավիճակը։











































