Մարտի 16-ին կայացան Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները: Արդեն հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները:
Մրցաշարի հաջորդ փուլում պայքարը կշարունակեն «Բարսելոնա»-ն (Իսպանիա), «Ռեալ»-ը (Իսպանիա), «Ատլետիկո»-ն (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի»-ն (Անգլիա), «Բավարիա»-ն (Գերմանիա), «Վոլֆսբուրգ»-ը (Գերմանիա), ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Բենֆիկա»-ն (Պորտուգալիա):
Քառորդ եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 18-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում:
Հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին և ապրիլի 12-13-ին:









































