Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրում է հարկ ներմուծել ոչ ալկոհոլային ըմպելիքներում պարունակվող շաքարավազի վրա։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը բյուջեի հարցով կառավարության նիստին՝ փոխանցում է BBC-ն։
Ծրագրվում է հարկը ներմուծել 2 տարուց։ Կառավարությունում ակնկալում են դրա ներմուծումից ստանալ մոտ 520 մլն ֆունտի շահույթ։ Հարկը կգանձնվի՝ կախված շաքարի պարունակությունից։
Բժիշկների տվյալներով՝ Բրիտանիայում երեխաների 20 տոկոսը տառապում է ճարպակալությունից։ Ըստ այդմ՝ երեխաները շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքների հիմնական սպառողն են։






































