Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներն օգտագործել են ռումբ՝ 300 կգ պայթուցիկներով: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Նման եզրակացության են հանգել հետաքննությունը վարող փորձագետները:
Ռումբը պատրաստելու համար, որն այնուհետև տեղադրել են ավտոմեքենայում, օգտագործել են տարբեր պայթուցիկ նյութերի խառնուրդ՝ հեքսոգենի, տրինիտրոտոլուոլի և ամինային սելիտրայի:
Հետաքննության տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի է դրել Սեհեր Չագլա Դեմիր անունով կինը:








































