Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման վերադարձել է ընդհանուր խումբ, տեղեկացնում է Goal.com-ը:
Ֆրանսիացին ապաքինվել է վնասվածքից, որի պատճառով խաղադաշտ դուրս չէր եկել փետրվարի 27-ից:
Հարձակվողը կարող է մասնակցել «Սևիլյա»-ի դեմ հանդիպմանը, որն իր կազմում նույնպես վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ ունի:









































