ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Associated Press գործակալությանը հայտարարել է, որ ողջունում է Սիրիայից ՌԴ օդատիեզերական ուժերի հիմնական մասի դուրսբերումը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը ողջունել է Սիրիայից իր ուժերի մեծ մասը դուրս բերելու Ռուսաստանի որոշումը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Դաշինքի ղեկավարը հավելել է, որ «պատրաստ է ողջունել ցանկացած գործողություն, որը Սիրիայում կնվազեցնի լարվածությունը ռազմական ոլորտում»:
Դրա հետ մեկտեղ Սթոլթենբերգը, որն այցով գտնվում է Աֆղանստանում, նախազգուշացրել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի այդ քայլի հետևանքները։









































