Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է վերսկսել ելույթները Ֆրանսիայի հավաքականում: Ֆուտբոլիստը նշել է, որ պատրաստվում է զրուցել ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ:
«Կարդացել եմ, որ Դեշամը ցանկանում է Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկել լավագույններին: Խաղում եմ «Բավարիա»-ի կազմում և գերազանց մարզավիճակում եմ:
Սակայն մինչ ազգային թիմ վերադառնալու մասին մտածելը պետք է զրուցեմ Դեշամի հետ: Դա առաջին նախադրյալը կլինի»,- Kicker-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը:
Հիշեցնենք՝ Ռիբերին դադարեցրել է Ֆրանսիայի հավաքականում իր ելույթները 2014 թվականին:









































