Այսօր դեռևս գոյություն ունեն հիվանդություններ, որոնք սկզբում կարող են որևէ կերպ չդրսևորվել, սակայն արդյունքում արագ զարգանում են և բուժվում մեծ դժվարությամբ: Այդ հիվանդություններից մի քանիսը ընդգրկված են ԱՀԿ-ի ցուցակում՝ «Հատուկ վտանգավոր ինֆեկցիաներ» ընդհանուր անվանումով: Դրանք այն ինֆեկցիաներն են, որոնք ներկայացնում են համաճարակային վտանգ՝ հայտնում է newsyou.info-ն:
- Նեկրոտիկ ֆասցիտ
Ծանր բակտերիալ ինֆեկցիա է, որը տարածվում է շատ արագ և վնասում է փափուկ հյուսվածքները: Կարող է առաջանալ սննդային թունավորումներից, վիրահատական միջամտություններից, ծննդաբերությունից հետո: Նախանշանները նման են գրիպի, որից հետո մաշկին հայտնվում են մուգ կետեր: Եթե ժամանակին չդիմեն բժշկի, դա կարող է հանգեցնել մահվան:
- Ուղեղավասկուլյար հիվանդություններ
Վնասվում են ուղեղի արյունատար անոթները, որի հետևանքով առաջանում է կաթված:
- Էբոլա վիրուս
Այդ վիրուսի դեմ դեռևս պատվաստանյութ չկա: Հիվանդությունը փոխանցվում է արյան և մարդկային մարմնի բոլոր արտազատումների միջոցով: Գաղտնի շրջանը տևում է 2-3 օր: Նշաններից են տենդը, թուլությունը, գլխացավերը, կոկորդի ցավը: Վնասվում են լյարդը և երիկամները, և մարդիկ մահանում են ներքին արյունահոսությունից՝ 24 ժամ հետո:
- Այտուցային ժանտախտ
Ժանտախտի տեսակներից է, որը պատմության մեջ սպանել է ավելի քան 50 միլիոն մարդու: Ամենավառ արտահայտված ախտանիշը բարձր ջերմությունն է և թևատակերի շրջանում ավշային հանգույցների մեծացումը:
- Խոլերա
Սուր աղիքային հիվանդություն է, որը զարգանում է կեղտոտ ջուր խմելուց և Vibrio cholerae բակտերիայով վարակված ուտելիք օգտագործելուց: Հիվանդի մոտ առաջանում է ուժեղ փորլուծություն, որը կարող է հանգեցնել ջրազրկման և մահվան, եթե ժամանակին չսկսեն բուժումը:
- Սիբիրախտ
Սիբիրախտը տարածվում է կայծակնային արագությամբ: Առաջացնում է թունավորում, մաշկի, ավշային հանգույցների և ներքին օրգանների բորբոքում: Դրանով հիվանդանում են և մարդիկ, և կենդանիները: Հիվանդության հարուցիչը Bacillus anthracis բակտերիան է, որը երկար տարիներ կարող է պահպանվել, օրինակ, այն հողում, որտեղ արածել են հիվանդ կենդանիները: Վարակը կարող է ընկնել մարդու օրգանիզմ մաշկի վնասվածքի միջով:
- Տուլարեմիա
Հիվանդությունը բնութագրվում է թունավորմամբ, տենդով և ավշային հանգույցների վնասվածքներով: Այն առաջացնում է Francisella tularensis բակտերիան, որի կրողներն են նապաստակները, ճագարները, մկները և առնետները: Մարդը ավելի հաճախ վարակվում է կենդանիների հետ անմիջական շփման հետևանքով: Այն արտահայտվում է ջերմության կտրուկ բարձրացմամբ, մկանային ցավերով և գլխացավով:










































