Մարտի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 21:30-ին, կանցկացվի «Երկրի ժամ» ակցիան՝ հայտնում է rosbalt.ru-ն:
«Երկրի ժամը» գլոբալ ամենամյա միջազգային ակցիա է, որը կազմակերպվել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից։
Այդ օրը նշանակված ժամին աշխարհի տարբեր երկրներում մեկ ժամով անջատում են լույսերը և այլ էլեկտրական սարքավորումներ: Ակցիայի նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել մեր մոլորակի կլիմայի փոփոխությանը, ցույց տալ մեր աջակցությունը բնապահպանական այդ խնդրի լուծման միասնական գործողությունների նախաձեռնման գաղափարին:











































