ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը հաղթող է համարվել Օհայո և Հյուսիսային Կարոլինա նահանգներում անցկացված նախնական ընտրություններում՝ փոխանցում է CNN-ը։
Օհայոյում Քլինթոնը հավաքել է 64.5 տոկոս ձայն, նրա մրցակից, սենատոր Բեռնի Սանդերսը՝ 34.4 տոկոս։ Հյուսիսային Կարոլինայում Քլինթոնի օգտին ստացվել է 56.2 տոկոս ձայն, իսկ Սանդերսի՝ 39.7 տոկոս։
Նշենք, որ «սուպերերեքշաբթիի» շրջանակում քվեարկություն է անցկացվել Ֆլորիդա, Իլինոյս, Միսուրի, Օհայո և Հյուսիսային Կարոլինա նահանգներում։








































