Անգլիական «Տոտենհեմ»-ի երիտասարդ հարձակվող Հարի Քեյնը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Հաճելի է մրցակցել Վարդիի հետ: Տեսնենք, թե մրցավազքն ինչպես կավարտվի: Մենք պրոֆեսիոնալներ ենք, ովքեր հետևում են միմյանց հաջողություններին:
Միշտ էլ ասել եմ, որ աշխարհի լավագույն հարձակվողները մեկ մրցաշրջանում դառնում են 20-ից 30 գոլի հեղինակ: Ցանկանում եմ դառնալ նրանց պես»,- հայտարարել է Քեյնը:








































