Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիպրոսն իր համաձայնությունը չի տա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ Անկարան չի կատարել Կիպրոսը ճանաչելու իր պարտավորությունը։
Այդ մասին Նիկոսիայում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։ Նա գոհունակություն է հայտնել, որ իր երկրի դիրքորոշումը հասցրել է Տուսկին։
Կիպրոսի նախագահն ընդգծել է, որ իրենք չեն համաձայնվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցային նոր գլխի բացմանը, եթե Թուրքիան չկատարի բանակցությունների մասին 2005 թվականին կնքված շրջանակային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։







































