«Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը հանդես է եկել Սիրիայի տարածքում զանգվածային հարձակում սկսելու սպառնալիքով։ Այս մասին իր առցանց տարբերակում հայտնել է «Ալ-Ջումհուրիա» լիբանանյան պարբերականը։
Նրա տվյալներով՝ «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» պարագլուխներից մեկը հայտարարել է, որ արմատական կազմակերպությունն առաջիկա 48 ժամում կսկսի զանգվածային հարձակումները Սիրիայի տարածքում։
Նշվում է, որ ծայրահեղականները իրենց սպառնալիքները կապում են Սիրիայից զորակազմի դուրսբերման մասին Ռուսաստանի հայտարարության հետ։ Խմբավորման ազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկի խոսքով՝ Մոսկվայի գործողությունները «վկայում են, որ Ռուսաստանը պարտվել է»։ «Առաջիկա ժամերին մենք կսկսենք հարձակումը»,- հայտարարել է նա։








































