Ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայի «Խմեյմին» ավիաբազայից ուղևորվել է Ռուսաստան՝ մշտական տեղակայման կետեր։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամլո հաղորդագրությանը։
Ինքնաթիռները թռչում են խմբերով, որոնց կազմում ներառված է «առաջնորդ»՝ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռ (Տու-154 կամ Իլ-76), որը տեղափոխում է անձնակազմին, ավիացիոն և նյութատեխնիկական գույքը, ինչպես նաև նրան հաջորդում են տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներ (առաջին խմբի կազմում Սու-24 բազմաֆունկցիոնալ ռմբակոծիչներ են)։









































