«Առանց որևէ խրախուսանքի, առանց որևէ զսպաշապիկի մենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ մշտապես երկխոսության, քննարկումների մեջ ենք: Նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի ստվար մասը հենց իրենց քննարկումների և առաջարկների արդյունքն է»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Հովհաննես Սահակյանը հավաստիացրեց, որ անցկացվելու են ԸՕ շուրջ բավականին լայն քննարկումներ՝ մարտի 18-ին ԱԺ քաղաքական ուժերի հետ, իսկ մարտի 22-ին լայն հասարակական լսումներ են անցկացվելու:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ԸՕ-ի վերաբերյալ հարցադրումներ ունի և դրանք կներկայացնի Վենետիկի հանձնաժողովին:
Մանրամասները՝ տեսանյութում:











































