Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սիրիայից ռուսական ուժերի դուրսբերման Մոսկվայի որոշումը պետք է դիտարկել որպես հրադադարի ռեժիմի պահպանման դրական նշան: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
«Այն փաստը, որ Ռուսաստանը հայտարարել է իր զորքերի մի մասի հետկանչի մասին, ցույց է տալիս, որ նրանք ուժին դիմելը չեն համարում անխուսափելի անհրաժեշտություն՝ հաջակցություն հրադադարի: Դա ինքնին դրական նշան է: Այժմ մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի»,- հայտարարել է նա Կանբերայում Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփի հետ հանդիպումից հետո:










































